Այսօր` փետրվարի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի հարազատները, գրչակից ընկերները, անհատ քաղաքացիներ և մտավորականներ:
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր մեծ գրողը կդառնար 77 տարեկան: Մաթևոսյանական պատմվածքներն ու վիպակները հենց սկզբից գրավեցին ինչպես հայ, այնպես էլ ԽՍՀՄ և աշխարհի ընթերցողների ուշադրությունը: Մաթևոսյանը դարձավ Հայաստանի ամենանշանավոր գրողներից, հայ դասականներից մեկը: Նա էր, որ բացահայտեց հայ մարդուն, իսկ բացահայտելու համար Մաթևոսյանին` պետք է կարդալ նրա հարցազրույց-ինքնանկարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտասի անվան պանթեոն էին եկել Մաթևոսյանի կինը, աղջիկն ու որդին, մտերիմ հարազատները: Ժամանել էին նաև նրա հարազատ ծննդավայր Ահնիձորից, նրա անունը կրող դպրոցի աշակերտներ` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի գլխավորությամբ, ովքեր ծաղիկներ դնելուց և խնկարկելուց հետո՝ մեծ գրողի գերեզմանին ընթերցեցին մաթևոսյանական գրականություն: Ելույթ ունեցավ նաև գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Մաթևոսյանի հիշատակը հարգելու համար ժամանել էին նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Կարդացեք նաև
Մի առիթով մեծ գրողն ասել էր, որ ինքը լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անբիծ բանաստեղծների երկրին է հավատում: Իսկ իր սիրած եղանակը վաղ գարունն էր, մայիսի սկիզբը, մաքուր լիքը աշունը: Իսկ գրականությունն իր համար համարում էր դավանանք, իսկ գրականության հաստատված ճշմարտությունը գրականությունը Աստծուն բերել, տեղադրել մարդու մեջ:
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ