Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական միջադեպ

Փետրվար 12,2012 15:57

«Ա1+»-ի թղթակիցը ականատես եղավ եւս մեկ միջադեպի: 25/20 ընտրատեղամասի մի քանի ընտրողներ, քվեարկությունից հետո դուրս գալով ընտրատեղամասից, մտնում էին դիմացի շենքում գտնվող համատիրություն: Համատիրության նախագահի սենյակում գտնվող մի տարեց մարդ եւ մի կին ընտրողների ցուցակում նշումներ էին անում: Երբ փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է ոչ աշխատանքային օրով համատիրության նախագահի սենյակի դուռը բաց, եւ ի՞նչ գործ ունեն համատիրությունում ընտրական ցուցակները, տարեց մարդը, որը հրաժարվեց ներկայանալ, նախ փորձեց դարակում թաքցնել ցուցակները, անուհետեւ արդարացավ, թե «մրսում էի, եկել եմ տաքանամ»: Այնուամենայնիվ, նա այդպես էլ չկարողացավ որոշակի պատասխան տալ, թե ինչ նպատակով են ընտրական ցուցակները նրա մոտ գտնվում:

«Ով փող ա բաժանում, ամոթ իրան, էկեք, սաղ սենյակը խուզարկեք, տեսեք, որ փող չկա», – վստահեցնում էր նա: Քիչ անց պարզվեց, որ համատիրությունում գտնվող կինը համայնքապետի թեկնածու Արամ Դանիելյանի (ՀՀԿ) վստահված անձ Սոնյա Գասպարովան է:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829