Այս մասին այսօր Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհեցին Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատասխանատուները: Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ասելով, թեև իրենք կյանքի գնով պատրաստի զինվորներ են տալիս հայոց բանակին `դիրքով, կեցվածքով, ինտելեկտով, սակայն մեր երկրում սպորտաձևի զարգացման համար քիչ բան է արվում: «Ուշուն ձևավորվել է վանքերում, քանի որ վանականները զենք չէին կրում` նպատակը ավազակային հարձակումներից պաշտպանվելն էր, ուշուն նաև արվեստ է, պատահական չէ ասված, որ ուշուի փայլուն վարպետը հավարասաչափ պետք է տիրապետի վրձնին ու թրին, մենք հենց այդպիսի կադրեր, պատրաստի զինվորներ ենք տալիս հայոց բանակին, սակայն շատ դեպքերում շատ դժվար է բացատրել այս մարզաձևի կարևորությունը Հայաստանի համար:Ես ինքս զինվորական եմ` զինծառայող, և հիմնական աշխատանքս եղել է ձեռնամարտի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում,որը շատ հզոր զենք է դառնում մարզիչի ձեռքում:Իհարկե ակնկալվում էր, որ մոտեցումները պետք է լիներ այլ, սակայն Հայաստանի մեծահարուստները մեծ սիրով կֆինանսավորեն ինչ-որ մի արտասահամանցի երգչի, քան իրենց երգիչներին կամ սպորտային կազմակերպություններին», -դժգոհեց Տիգրան Չոբանյանը:
Նա նեղված է նաև այն փաստից, որ թեև իրենց 20-ամյա ֆեդերացիան սուղ միջոցներով կարողանում է փառք ու պատիվ բերել հայրենիքին, սակայն քչերն են սա գնահատում: «2010 թվականին Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ Թուրքիայում, և էնտեղ բավականին լուրջ ճնշումների ենթարկվեցինք կառավարական մակարդակով, ամեն ինչ արվում էր, որ հայկական դրոշը չծածանվեր, հայոց հիմնը չհնչեր, և դա կապված էր նրա հետ, երբ մենք հատեցինք սահմանը ԱՄՆ սենատը ընդունել էր հայոց ցեղասպանությունը: Հենց սահմանի վրա մենք սկսեցինք զգալ սա , այնուամենայնիվ մենք կարողացանք բերել 2 ոսկել մեդալ, և 10 բրոնզե մեդալ:Ինձ դատի տվեցին, որովհետև ես բավականին լուրջ բողոքներ ներկայացրեցի` կապված մրցավարական բաների հետ, որևիցէ մեկը չգնահատեց, չեղան մարդիկ, որոնք ասիեն, թե այ` սա էն ֆեդերացիան է, որը գնաց Թուրքիա, չվախեցավ, կռվեց, պայքարեց, բարձր պահեց Հայաստանի պատիվը, եկեք օգնեք ֆեդերացիայի զարգացմանը», -նեղսրտեց բանախոսը:Ըստ նրա, պարզապես կան հայրենասեր մարդիկ, որոնք ինչով կարողանում, օգնում են, օրինակ այդպիսին է երկրի երկրի նախագահը, ով ֆեդերացիային օգնում է տեխնիկական հարցերով:Նշենք, որ ֆեդերացիան թեև որոշակիորեն ֆինանսավորվում է նաև պետության կողմից, սակայն մարզիկների ծախսերը մեծամասամբ հոգում են ֆեդերացիայի պատասխանատուները: Բանը հասել է նրան, որ վերջիններս գումարներ են խնայում անգամ հյուրանոցներից` եվրոպայի առաջնությանը ավելի մեծ քանակությամբ մարզիկների տանելու համար, այլ կերպ ասած եթե պետության ֆինասանսավորմամբ լավագույն դեպքում կարող են 2 մարզիկ տանել, ապա ֆինանս կուտակելու միջոցով տանում են 18 հոգու: Ֆեդերացիայի նախագահի ներկայացմամբ, թեև պարտադրվում է գիշերել կազմակերպիչների հրամցրած հյուրանոցներում, այլապես 100 եվրո տուգանք ես վճարելու, այդուհանդերձ ֆեդերացիան տեխնիկական տրյուկների է դիմում: Նրանք կարողանում են գտնել այնքան Էժան հյուրանոց, որ 100 եվրո տուգանքը վճարելով հանդերձ, միևնույնն է երկու անգամ էժան է նստում:Ի դեպ, ֆեդերացիայի պատասխանատուների վստահեցմամբ, այս սպորտաձևում ընդգրկված են սոցիալապես անապահով ընտանքիների երեխաները: Ֆեդերացիայի նախագահի սանտաուշուի գծով տեղակալ, Շիրակի մարզի մասնաճյուղի նախագահ Հրայր Կարապետյանի ներկայացնելով էլ, Գյումրիում սպորտաձևի զարգացման համար պայմաններ ընդհանրապես չկան, դռնեդուռ են ընկնում, ըմբշամարտի, բռնցքամարտի դահլիճներ են վարձակալում: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան այժմ պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Էստոնիայի Թալին քաղաքում մարտի 23-31-ը, ուստիև վաղը Գյումրիում կանցկացնեն Հայաստանի պաշտոնական առաջնությունը, և վերջնականապես կորոշվի, թե ովքեր են այն 12 մարզիկները, որոնք մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայում: Ի դեպ, ըստ պատասխանատուների, այս սպորտաձևով շատ են հետարքրվում նաև կանայք, օրինակ Արարատի մարզի Արմաշ գյուղում մարզիչը կին է, ու արդեն եվրոպայի երկու չեմպիոն է պարգևել հայրենիքին: Տիգրան Չոբանյանի բնութագրելով, սա այն սպորտաձևն է, որը երբևէ թույլ չի տա կնոջը կորցնել իր կանացիությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ