Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր գնացքը  Թբիլիսի չի մեկնի

Փետրվար 11,2012 17:59

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով հետաձգված է Երևան-Թբիլիսի միջազգային գնացքի մեկնումը: Գնացքը պետք է մեկներ «Երևան» կայարանից փետրվարի 12-ին, ժամը 22:35-ին:
Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով երեկ նույնպես հետաձգվեց  Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը:  Ինչպես տեղեկացրել էինք Երևան-Թբիլիսի գնացքը մեկնեց այսօր` 9:00-ին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ կատարում էին հատուկ տեխնիկան և ՀԿԵ 60 աշխատողներ` ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ: Ներկա ժամանակ ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել