Այդ մարդիկ հանգիստ կարող են մրցել երեւանյան վերելակների հետ եւ հաղթել
Նյու Յորքում կայացել է իր տեսակի մեջ արտասովոր վազքերից մեկը, որի մասնակիցները վազքով պետք է հասնեին «Էմփայր Սթեյտ Բիլդինգ» երկնաքերի տանիք: Այդ անչափ դժվար փորձությանը, որի ընթացքում անհրաժեշտ էր հաղթահարել 86 աստիճանավանդակի 1500-ից ավելի աստիճան, մասնակցել է 650 մարդ: Տղամարդկանցից եզրագիծը յոթերորդ անգամ անընդմեջ առաջինը հատել է գերմանացի Թոմաս Դոլդը` ցույց տալով 10 րոպե 28 վայրկյան արդյունք: Դոլդը 18 վայրկյանով գերազանցել է իր իսկ ռեկորդը: Կանանցից ամենաարագն ու դիմացկունը եղել է նորզելանդացի 42-ամյա Մելիսա Մունը, որը, չնայած տարիքին, վերելքն ավարտել է 12 րոպե 39 վայրկյանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ