Պատահարը եղել է գիշերը: Զոհեր չկան, սակայն երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստացել:
Ավտոբուսի վարորդը կատարվածի մասին պատմել է. «Կեսգիշեր էր: Երբ գծերն էի հատում, արգելաձողը բարձրացված էր: Հենց գծերի մեջտեղում նկատեցի, որ որ գնացքը սլանում է մեզ վրա լույսերն անջատված վիճակում: Մի կերպ հասցրեցի ավտոբուսի արագությունը մեծացնել, սակայն բախումից խուսափել չստացվեց: Հարվածը եկավ մեքենայի հետեւի անիվների հատվածին: Եթե արագությունը չհասցնեի ավելացնել, բախումը կլիներ ավտոբուսի ուղիղ մեջտեղին ու այդ ժամանակ հետեւանքն անհամեմատ ծանր կլիներ»:
Չնայած վարորդը հայտարարել է, թե գնացքը սլանում էր լույսերն անջատած, սակայն տեսանյութից պարզ երեւում է, որ նա ստում է:
Հետաքրքիր է, որ «Սամսունսպորը» ճիշտ նույն տիպի վթարի ենթարկվել է նաեւ 23 տարի առաջ: Այն ժամանակ մահացել էին թիմի տեխնիկական տնօրենը, երեք ֆուտբոլիստներ եւ ավտոբուսի վարորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ