Երեկ՝ փետրվարի 10–ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Ոստիկանությունը մեդալը երեկ էր ցանկացել հանձնել ֆոտոլրագրողին, սակայն Գ. Շամշյանն այդ ժամերին մարզերում արձանագրելիս է եղել մի քանի պատահարներ: Այսօր, չնայած ոչ աշխատանքային օր է, ֆոտոլրագրողը ոստիկանապետից ստացել է մեդալը։
Ֆոտոլրագրողը մեզ հետ զրույցում հայտնեց, որ շարունակելու է նույն տեմպերով աշխատել՝ հանրությանը ներկայացնելով ոստիկանության դրական և բացասական գործունեությունը։