Լրահոս
Օրվա լրահոսը

Առատ ձյան պատճառով Երևան-Թբիլիսի գնացքի ուղևորները ստիպված էին գիշերել վագոններում

Փետրվար 11,2012 14:12

Ուժեղ և երկարատև ձյան պատճառով որոշ փոփոխություններ կատարվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքների չվացուցակում: Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով երեկ հետաձգվեց  Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը Երևան կայարանից: Գնացքի ուղևորները, որոնք Երևանից պետք է մեկնեին 22:35-ին փետրվարի 10-ին, ստիպված էին գիշերել վագոններում: Ուղևորներն ապահովված էին բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին:
Երևան-Թբիլիսի գնացքը «Երևան» կայարանից մեկնեց այսօր` 9:00-ին:
Առատ ձյան պատճառով փետրվարի 10-ին ժամը 16:00-ին խախտվել էր նաև Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքի չվացուցակը: Մաքրման աշխատանքներից հետո գնացքի տեղաշարժը վերականգնվեց, սակայն նշված երկաթուղային հատվածը կրկին պատվեց ձյունով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ կատարում էին հատուկ տեխնիկան և ՀԿԵ 60 աշխատողներ` ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ: Ներկա ժամանակ ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում:
Ամբողջ գիշերվա ընթացքում անցնում էին «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ:

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել