Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր երազանքներից մինչեւ վճարովի սեքս

Փետրվար 11,2012 13:28

Յուրաքանչյուրի մոտ էլ կյանքի որեւէ հատվածում ունեցած երազանքներին գումարվում է այնպիսի մեկը, որը վերաբերում է սեռական կյանքին. սեռական ֆանտազիաներ ունենում են բոլորը, բայց ոչ բոլորն են հնարավորություն ունենում հասնել իրենց ուզած, երազած սեքսին: Հատկապես տղամարդկանց մոտ երբեմն առաջանում է սեռական մտերմության այնպիսի ձեւերի ցանկություն, որոնց մասին նրանք տարիներ շարունակ գաղտնի երազել են: Եվ հաճախ սեքսուալ երազանքներն իրականացվում են մարմնավաճառների օգնությամբ, ու երբ հնարավորություն է ընձեռվում իրականացնելու սեքսուալ ցանկությունները, մոռացվում է անվտանգ սեքսը:

Մարմնավաճառների միջոցով երազանքների իրականացման ու «վրիպելու» դեպքում էլ վերջիններին մեղադրելու մասին «Առավոտը» զրուցեց հոգեբան Ստեփան Ավետիսյանի հետ:

«Մարդկաց մոտ սխալ ավանդույթ է ձեւավորվել՝ կապված փողի, առեւտրի, իսկ ավելի կոնկրետ՝ վճարովի սեքսի հետ: Ամենավտանգավոր, ամենաագրեսիվ, ամենաբաղձալի ու ամենազզվելի սեռական ցանկություններն իրականացվում են մարմնավաճառների միջոցով, այսինքն՝ տղամարդիկ իրենց թույլ են տալիս այն, ինչ չէին անի սեփական կնոջ հետ: Երբ սեքսը վճարովի է, պատկերը լրիվ փոխվում է, ձեւավորված սխալ կարծիքի համաձայն, փողը փոխհատուցում է այն բոլոր վիճակները, որից, ինչու չէ, նաեւ տուժում է փողի համար ռիսկի դիմած կինը: Ասում եմ ռիսկի դիմած, որովհետեւ տղամարդկանց՝ սեքսի հետ կապված ցանկությունները կարող են անգիտակցական, անտրամաբանական լինել»,- նշեց Ս. Ավետիսյանը, ըստ որի՝ երբ սեքսը վճարովի է՝ մեծանում ու ռիսկային է դառնում սխալվելու հնարավորությունը, ինչի արդյունքում տղամարդիկ ձեռք են բերում բազմաթիվ հիվանդություններ՝ միանշանակ մեղադրելով մարմնավաճառ կնոջը:

Չնայած հիմնականում մարմնավաճառն է որոշում, թե ինչ տեսակ ծառայություններ մատուցի եւ ինչ՝ ոչ, ու հենց ինքն էլ սահմանում է դրանց արժեքը, բայց սեքսուալ ծառայությունների իմաստն այն է, որ «կլիենտը» փողի դիմաց ստանա բավարարվածություն: Ստացվում է, որ գնորդի կարգավիճակում հայտնված «կլիենտը» կարող է մարմնավաճառի հետ վարվել այնպես՝ ինչպես կամենա: «Այո, գնորդի կարգավիճակում հայտնված անձը, եթե մի քիչ էլ ալկոհոլի ազդեցության տակ է, կարող է իրեն շատ բան թույլ տալ, անգամ բռնություն կիրառել, որովհետեւ փող է վճարել, նա առաջնորդվում է հաճախորդը միշտ ճիշտ է սկզբունքով: Բայց անկախ ամեն ինչից՝ վճարել եք մարմնական հաճույքի դիմաց, թե ոչ, պետք է հարգել դիմացինին ու չոտնահարել նրա իրավունքները: Եվ որպես զգուշացում ասեմ՝ ավելորդ չէր լինի հիշել, որ վճարովի սեքսը ոչ միայն իրականացնում է ձեր բաղձալի երազանքը, այլեւ վտանգում առողջությունը»,- հավելեց մասնագետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829