Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Պաշտոնյան չորսոտանի աթոռ չէ

Փետրվար 11,2012 13:10

Սննդի անվտանգության հարցը դեռ օրակարգում է

Զանգվածային լրատվամիջոցներով հաճախակի հայտնվող պետական տարաբնույթ ստուգող, վերահսկող ու պատժող բազմամարդ հանձնաժողովները, իրենց խայտաբղետ գործունեությամբ, չեն նպաստում անցանկալի երեւույթների բացառմանը, ստվերում են իրենց իսկ կատարած աշխատանքը, ստեղծում անվստահութան մթնոլորտ:

Տպավորռւթյռւնն այնպիսին է, թե այդ հանձնաժողովականները Մուշեղ Գալշոյանի նկարագրած «հնադարյան շելյան հատիչներ» փնտրող, օրերով ճամփեզրին պարապ ժամանակ անցկացնող երիտասարդներն են, որոնք արդեն հասունացած տարիքում նույնաբովանդակ գործելակերպով ու արդյունավետությամբ իրականացնում են իրենց նոր, անիմաստ առաքելությունը։ Այդ ամենին կարելի էր ըմբռնումով կամ անուշադրությամբ վերաբերվել, եթե նրանց գործունեության որոշ դրվագներ անմիջապես չառնչվեն հասարակության ամենախոցելի ու անապահով զանգվածներին՝ թոշակառուներին։

Առաջին՝ առանձնապես հնչեղ ու անհեթեթ շարունակություն ունեցող բացահայտումը իրականացվել է ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից, երբ հայտարարվեց բազմահազար «վերակենդանացած» թոշակառուներին վճարած թոշակների, յուրացրած միջոցների մասին։ Ավելի քան 1 տարի է անցել, իսկ հիմնական մեղավորները պատժվել են այնքանով, որ զրկվել են իրենց վերակենդանացրած թոշակառուների անունով կրկնակի թաղման ծախսեր դուրս գրելու ու չլրացնելու հնարավորությունից։ Մինչդեռ այդպիսի ահռելի չափերի չարաշահումների բացահայտմանը պետք է  որ հետեւեին հիմնավոր օրենսդրական, իրավական միջոցառումները, ինչու չէ, ֆինանսական միջոցների վերաբաշխումը։ Նախ, եթե տասը տարվա վաղեմռւթյունը չբոլորած, օրենսդրորեն ձեւավորված, համակարգը կարող է հնարավորություններ ստեղծել այդպիսի չարաշահոմների, ապա այդ օրենքը կատարյալ չէ, եւ այն ենթակա է հիմնարար խմբագրման, երկրորդը՝ ցանկացած չարաշահում (հանցանք) պետք է ստանա իր համարժեք գնահատականը (պատիժը), մինչդեռ այսօր հայտնի է երկու տասնյակ ենթադրյալ մեղսակիցների հանրապետությունից չբացակայելու պարտավորությունների ու նրանց ղեկավարի արտասահմաններում բուժում ստանալու հրապարակումների մասին (եթե թոշակառուների հաշվին, թե չէ, որ պաշտոնյան հնարավորություն ունի իր աշխատավարձով բռւժում ստանալ արտերկրում), եւ վերջինը՝ գործող համակարգը (կենսաթոշակային հիմնադրամը) թույլ է տվել, ինչպես ասում են, միլիարդավոր դրամների աննկատ սրացում, ռւրեմն այդ համակարգում գոյացել են բավականին ազատ ֆինանսական միջոցները (21 միլիարդ դրամը համարում են վերականգնած), այդ միջոցները մինչ բացահայտումը ու բացահայտումից հետո կարելի էր ուղղել նվաստացուցիչ կենսաթոշակների դրույքաչափերը փոքր-ինչ բարձրացնելու կամ նրանց ինդեքսավորմանը, հարաճուն գնաճի հետեւանքները մեղմելու համար։ Յուրացրած 21 միլիարդ դրամի վերականգնման փաստը հուշում է, որ թոշակառուները նախկինում զրկված են եղել նվազագույն այդ գումարի չափով հավելավճարումից, որը 540 000 թոշակառուներից ամեն մեկի համար կկազմեր ամսական 3050 դրամ։

Արժե անդրադառնալ նման մեկ այլ գերհզոր ատյանի՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊ) կողմից 13.10-21.11.2011թ. իրականացրած բացահայտմանը, որը ստվերեց նախորդ բոլոր այդօրինակ միջոցառումները։ Այդ բացահայտումով մեր օգտագործած սննդամթերքի մասին գիտելիքները հարստացվեցին տարիներով  մեր օրուտեստի անբաժանելի բաղադրիչ, նորհայտ «բուսասերուցքային սփրեդ»-ով, որը վաճառվել ու սպառողներին է մատուցվել որպես բարձրորակ կարագ, ՏՄՊՊ տվյալներով, 1 կգ համար ստանալով 1000 դրամի կարգի գերշահույթ։ Եվ այդ «անմեղ թյուրիմացության» համար սպառողների  առողջության համար բավականին վտանգավոր սննդամթերքը ներկրող ու իրացնող հազարավոր տնտեսավարող սուբյեկտներից 10-ը տուգանվեցին մի ամբողջ 30 միլիոն դրամով՝ ընդամենը 30 տոննայից ստացած գերշահույթի չափով (ամեն մեկին 3 միլիոն դրամ տուգանք), որը միայն 2011թ. 9 ամիսների ընթացքում հանրապետություն ներկրած «սփրեդ»–ատիպ նյութերից խաբեությամբ ստացած հնարավոր գերշահույթի 0.5%-ից պակաս է, թե քանի տարի է իրականացվել խաբեությունը, սննդաբերության որ ոլորտներում ու սննդամթերքի ինչ տեսականու մեջ է օգտագործվել ու օգտագործվում այդ կասկածելի բաղադրության շահութաբեր մթերքը, եւ, վերջապես, որքան են կազմել գերշահույթի չափերը, պետք է  հասու լիներ հանձնաժողովին եւ տուգանքն էլ պետք է համարժեք լինի։ Սովորաբար, այդ կարգի տուգանքները շրջանառության 1%֊ի կարգի էին լինում (2011թ. առաջին 9 ամիսների ընթացքռւմ ներկրվել է 6719 տ բուսական հիմքերով յուղեր ու միայն 3551 տ կաթնասերուցքային յուղ)։ Արժեր ճշգրտել ու հանրությանը հասու դարձնել այդ նորահայտ մթերքի օգտակարությունը, գուցե արժե հիմնավորապես հրաժարվել կարագ օգտագործելու թանկ հաճույքից ու խնայողաբար բարգավաճել «սփրեդ» օգտագործելով, վերջապես աարիներով օգտագործելը վնասել, թե անխոցելի է դարձրել մեր առողջությունը։ Համաձայն հրապարակումների, կենդանական ու բուսական ճարպերից կոմբինացված այդ մթերքը պարունակում է տրանսիզոմերներ (յուրատեսակ թթուներ)։ Փորձագետները պնդում են, որ այդ թթուները սոսնձում են բջիջները ու առաջացնում են տրոմբներ, բարձրացնում են խոլեստերինի քանակը արյան մեջ։ Դա բերում է շաքարային դիաբետի առաջացման, օնկոլոգիական ուռուցքների, անկարություն (իմպոտենցիա) ու անպտղություն տղամարդկանց մոտ, նյութափոխանակության խաթարման, սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտի, կաթնագեղձի ու ենթաստամոքսային գեղձի ուռուցքի եւ այլն։ Եվ այսքան վտանգավոր սննդամթերքը տարիներով ներկրվել ու իրացվել է հարկատուներիս հաշվին գործող «Սննդի անվտանգության պետական ծառայության» ու նույնատիպ այլ ծառայությունների աչալուրջ հսկողության պայմաններում։

Եթե այն ուղղվելու է սպառողների առողջությանը հասցրած վնասների հետեւանքների վերացմանը, ապա այդ վնասներից ամենախոցելի 540 000 թոշակառուներից միայն 2415-ի խաթարված առողջությանը մասնակի ապաքինմանը կարող է նպաստել, եթե ուղղված է խաբեությունը բացառելուն, ապա ընդամենը 10 հոգու հավաստիացումները («Հորս արեւ, էլ չեմ անի») հաստատ  բավարար երաշխիք չեն: Կարծում եմ, ինչպես ցանկացած հանցանք (զանցանք, խաբեություն) պետք է ունենա համարժեք պատիժը, այնպես էլ պետական ցանկացած ատյանին տրված մեծ իրավասությռւնները պետք է հակակշռված լինեն համարժեք պարտավորություններով ու պատասխանատվությամբ։ Ու այդ բոլորի իրականացման պարագայում կարելի է ակնկալել վստահելի որոշումներ, որոնք կնպաստեն ոչ միայն բացահայտված չարաշահումների բացառմանը, այլ նաեւ մեր հավատին առ կառավարող համակարգն առ այն, որ մեր օգտագործած դեղորայքը թույն չէ, կարագը թունավոր «սփրեդ» չէ եւ, վերջապես, պաշտոնյան չորսոտանի աթոռ չէ, իսկ ՀՀ քաղաքացին էլ լիարժեք պաշտպանված է։

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Թոշակառռւների հայկական միավորում

հ/կ հիմնադիր անդամ

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829