«Հայաստանը մի երկիր է, որտեղ բնակչության 2/3-ը, պաշտոնական հարցումների արդյունքներով, բացահայտ ասում է երկրից հեռանալու ցանկության մասին: Իսկ թե որքա՞նն է թաքցնում իր այդ ցանկությունը…»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նկատեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ փաստելով, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն օգտագործելու է այս խավին, հատկապես սոցիալապես անապահով մասին, կաշառելով, վախեցնելով՝ «բերելով» ընտրությունների: «Բայց, ինչքան էլ եվրոպական չինովնիկները հայտարարեն, թող ՀՀԿ-ից որեւէ մեկը չկարծի, թե 2008-ի էջը փակված է: Այդ էջը փակված չէ, մեղավորներն ու կեղծարարները պատժված չեն»:
«Առավոտ» օրաթերթ