«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին հարցրինք՝ արդյոք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի ընդունումը կարո՞ղ է որպես ցուցիչ հանդիսանալ առ այն, որ առաջիկա ընտրություններում էլ իշխանությունները մտադիր են կամ առնվազն չեն բացառում կեղծելու տարբերակը ու նախապատրաստվում են դրա դեմ հնարավոր զանգվածային ընդվզումը ճնշել նաեւ բանակի օգնությամբ: «Այդ կարգի ինդիկատորներն այնքա՛ն շատ են, որքան ուզեք»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Սուրեն Աբրահամյանը՝ թվարկելով նաեւ դեռ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կատարած, այդ գործում առանցքային դերակատարում ունեցած անձանց, այդ թվում՝ պաշտոնյաներին, չպատժելու փաստերը:
«Առավոտ» օրաթերթ