ITV1 հեռուստաալիքում մասնակցելով Ջոնաթան Ռոսսի թոք-շոուին՝ ֆուտբոլային գերաստղ Դեւիդ Բեքհեմը հայտարարել է, թե մեծ հաճույք է ստանում դստեր՝ Հարփեր Սեւենի հետ շփվելիս եւ ինքն ու Վիկտորիան արդեն մտածում են ընտանիքը էլի համալրելու մասին:
Ներկայումս Բեքհեմների աստղային ընտանիքում չորս երեխա կա. 12-ամյա Բրուքլինը, 9-ամյա Ռոմեոն, 6-ամյա Կրուզը եւ 7ամսական Հարփերը: «Մենք կարող ենք էլի մեկ-երկու երեխա ունենալ: Ճիշտ է, առայժմ դրա մասին լուրջ չենք մտածում, բայց եթե ստացվի, հրաշալի կլինի:»
Քրոջ լույս աշխարհ գալուց հետո եղբայրները պետք է պատրաստ լինեն նրան պաշտպանել: Եվ դրա համար նրանք զբաղվում են համապատասխան մարզաձեւերով. Կրուզը՝ թհեքվանդոյով, Բրուքլինը՝ բռնցքամարտով, Ռոմեոն՝ կարատեով: Ընդվորում, բոլորն էլ շատ են սիրում նաեւ ֆուտբոլ խաղալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ