Հատված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ «168 ժամի» հարցազրույցից.
-Դուք ասացիք, թե պատրաստ եք խորհուրդ տալ ցանկացած պատագամվորի եւ քաղաքական ուժի: Կարելի՞ է ասել, որ Դուք ինչ-որ ուժերի հետ աշխատում եք նրանց տնտեսական ծրագրերի վրա:
-Բնականաբար, չեմ կարող մանրամասնել, ավելին` ես պատրաստ եմ օգնել բոլորին, եւ վերջապես` որպես տնտեսագետ, ես որեւէ պարտականություն չեմ ստանձնել: Որպես տնտեսագետ` ես չեմ պատկանում որեւէ ուժի: Ես պատկանում եմ միայն ինձ:
-Պատրա՞ստ եք աշխատել նաեւ ՀՀԿ-ի տնտեսական ծրագրի վրա եւ համագործակցել Տիգրան Սարգսյանի հետ:
-Պատրաստ եմ ցանկացած կուսակցության համար քննարկել ցանկացած հարց: Ստացվել է այնպես, որ ես պատասխանատվություն ունեմ եւ յուրահատուկ ձեւով կոմպետենտ եմ տնտեսական հարցում: Հատկապես մեգաէկոնոմիկայի եւ մակրոտնտեսական հարցերում: Ես կատակ չեմ անում:
-Բայց Դուք ՀԱԿ անդամ եք, եւ Ձեր այս հայտարարությունը կամ քայլը կարող է դժգոհություն առաջացնել Կոնգրեսում:
-Կոնգրեսի գործը չէ ընդհանրապես, Կոնգրեսը գործ չունի դրա հետ:
«168 ժամ»