Ռուսաստանցի նախկին թենիսիստուհի, զուգախաղերում Ավստրալիայի բաց առաջնության կրկնակի հաղթող, գեղեցկուհի Աննա Կուռնիկովան $ 7,4 միլիոնով վաճառել է Մայամի Բիչի Սանսեթ Այլենդ լողափին գտնվող իր շքեղ առանձնատունը: Այն ունի ութ սենյակ, 50 մետրանոց առանձին լողափ ու նավահանգիստ, հյուրերի համար առանձին երկհարկանի շենք եւ զբաղեցնում է 600 քմ. տարածք:
Ո՞վ է գնորդը, անունը չի տրվում: Հայտնի է միայն, որ նա Հարավային Ամերիկայից է:
Իհարկե, Կուռնիկովան առանց տանիքի չի մնացել: Իսկ տան վաճառքը վկայում է, որ նրա եւ Էնրիկե Իգլեսիասի 10 տարի շարունակվող սիրավեպը պատրաստվում է ավարտվել ամուսնությամբ: Ասում են, որ նրանք օրինական ընտանիք կազմելու են մոտ ժամանակներս, երբ Աննան մայր դառնա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ