Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ամեն օր քննարկո՞ւմ է, թե որ ընտրատարածքում ի՞նչ պատգամավոր պետք է առաջադրվի…

Փետրվար 11,2012 11:35

Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա  ռեժիմով: Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել են իշխանական խիստ իրազեկ աղբյուրները:

Նույն աղբյուրների պնդմամբ, այդ հանդիպումների արդյունքում ձեռքէ բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համոյին ազատ արձակելու պայմանավորվածությունը: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ այժմ ընթանում են մեծամասնական տեղերի շուրջ բանակցություններ, որպեսզի ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն: Ըտ այդմ, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ վիճելի են մնում միայն ութ ընտրատարածքներ, որոնք սկզբունքային են թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար. խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է (Քանաքեռ-Զեյթուն), թիվ 6 (Աջափնյակ), թիվ 5 (Դավիթաշեն),  թիվ 21 (Արմավիր), թիվ 34 (Շիրակի մարզ), թիվ 27 (Կոտայքի մարզ) եւ Կենտրոնի ընտրատարածքներից մեկի: Ըստ մեր աղբյուրների, Ծառուկյան-Սարգսյան ամենօրյա ռեժիմով հանդիպումներն են պատճառը, որ այս շաբաթ կոալիցիայի նիստ տեղի չի ունեցել:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829