Մեր տեղեկություններով` Հանրապետականը պատրաստվում է հաջորդ խորհրդարանում ավելացնել կին պատգամավորների թիվը:
Նշենք, որ ներկայումս ՀՀԿ 63 պատգամավորներից ընդամենը երկուսն են կանայք: Չնայած նրան, որ կանանց թիվը կավելացնեն, բայց դա կանեն հների հաշվին:
Մեր աղբյուրների պնդմամբ, Կարինե Աճեմյանը, միանշանակ, ցուցակում այս անգամ չի լինի: Հերմինե Նաղդալյանի պարագայում հարցը մի քիչ բարդ է: Չնայած նրան, որ նա որոշակիորեն համապատասխանում է այն կնոջ չափանիշներին, որոնց նմաններին ցանկանում են ընդգրկել կուսակցությունում, բայց նա էլ պարբերաբար հայտնվում է ՀՀԿ-ի եւ վերեւներին ոչ այդքան հաճելի պատմությունների մեջ:
Չնայած, որ ՀՀԿ-ում լուրջ մտածում են Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, բայց չի բացառվում, որ այս ընթացքում Նաղդալյանը կարողանա լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվի ցուցակում:
«Երկիր»