«Aravot.am»-ը հունվարի 21-ին գրել էր, որ ԱՄՆ-ում պատանի հոկեյիստների նկատմամբ սեռական ոտնձգություններ անելու համար ձերբակալվել է ուկրաինացի մարզիչ Իվան Պրավիլովը:
Նրա այդ գործողությունների մասին համապատասխան մարմիններին տեղեկացրել էր ուկրաինացի մարզչի հոկեյի դպրոցի 14- ամյա սաներից մեկը, ինրի համար մարզիչը հարվածել էր պատանուն ու սպառնացել սպանել: Եվ ահա ձերբակալված մարզչի դին հայտնաբերվել է բանտի իր խցում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ