«Հրապարակի» տեղեկություններով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակում: Այդ մասին իր մտերիմ շրջապատում հայտնել է Գագիկ Բեգլարյանը, հերքելով այն լուրերը, թե ինքը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 10 ընտրատարածքում:
Նույն թերթին նաեւ ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտնել է, որ իր առաջադրման հարցը կհստակեցվի այն ժամանակ, երբ ժողովրդի կողմից կհավաքվի ընտրությունների համար անհրաժեշտ թե ընտրագրավի, թե մնացած ծախսերի գումարը: Այդ Նպատակով ինքը պատրաստվում է շուտով հաշվեհամար բացել և հրապարակել այն: Եղիազարյանը հայտնել է, թե ինքը ցանկություն ունի մեծամասնականով առաջադրվել Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը` Շշի Մելոն: «Իսկ ընտրագրավի հարցում, որն ի դեպ մոտ 1 մլն դրամ է, Կոնգրեսը մտադիր չէ՞ աջակցել իր թեկնածուներին» լրագրողի հարցմանը Եղիազարյանը պատասխանել է. «ճիշտն ասած` ես մտածում եմ, որ այդ հարցն այդ տարբերակով (նկատի ունի հաշվեհամար բացելը` խմբ.) պետք է լուծվի, եթե ժողովրդի աջակցությունը ստանամ: Բնականաբար ձայներն էլ կստանամ»: