Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Ավետիսյանի հարցը մի՛ քաղաքականացրեք

Փետրվար 11,2012 09:53

Հատված «Հայոց Աշխարհ»-ի հետ  «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցից:
-Ինչպե՞ս եք ընդունում «Կանխիկ գործառնությունների մասին» նախագիծը բոյկոտելուց հետո «Բարգավաճ Հայաստանի» հասցեին հնչած քննադատությունը։
Ես իմ հայտարարության մեջ հստակ ներկայացրել եմ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը` այդ օրինագծի հետ կապված, հիմնավորել եմ, թե ինչու չենք մասնակցելու այդ օրվա նիստերին։ Կարող եմ եւս մեկ անգամ փաստել, որ ԲՀԿ-ն իր առջեւ խորհրդարանի բնականոն աշխատանքը խաթարելու խնդիր չի դրել եւ բացարձակապես նպատակ չի հետապնդել տապալելու խորհրդարանում անցկացվելիք քվեարկությունները։    Կարծում եմ, բոլորի համար պարզ եւ հասկանալի եղավ, թե ինչով էր պայմանավորված «Բարգավաճ Հայաստանի» որոշումը։ Մենք եւ բացառապես մենք ենք որոշում մեր քայլերը, պատասխանատու եւ հաշվետու ենք բացառապես մեր ընտրողի, մեր ժողովրդի առջեւ։
-Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշի Համոյի» ազատ արձակվելուց հետո լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրվեց մի վարկած, ըստ որի` ձեր «կամակորությունը» նախագծի հետ կապ չուներ. քվեարկությունը բոյկոտելով` ԲՀԿ-ն ընդամենը փորձում էր ճնշում գործադրել իրավապահների վրա։ Եվ հիմա, երբ «միջադեպը» հարթված է, կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հարցը կարելի է լուծված համարել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ հստակ ձեւակերպված են Ա.Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հիմնավորումները։ Ավելացնելու ոչինչ չունեմ եւ խնդիրը քաղաքականացնելու, քաղաքական դաշտ տեղափոխելու որեւէ պատճառ չեմ տեսնում։    Ինչ վերաբերում է կոալիցիոն նոր հուշագրին, որեւէ տեղեկություն չունեմ այդ մասին, բնականաբար չեմ կարող ենթադրություններ անել մի բանի վերաբերյալ, որին տեղյակ չեմ։ Ավելին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդում, խմբակցությունում նման հարց չի քննարկվել։
-Որեւէ բացատրություն ունե՞ք, թե ինչու Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դիտորդ-անդամի կարգավիճակ շնորհեց ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ «Ժառանգությանը»` բացառություն անելով ԲՀԿ-ի համար։
Մեզ համար ակնհայտ է, որ ԵԺԿ-ն քաղաքական որոշում է կայացրել։ Բնականաբար այդ որոշումը առնչություն չունի այս կամ այն կուսակցության առավել կամ պակաս ժողովրդավար կամ «եվրոպամետ» լինելու հետ։ Ինչով էր պայմանավորված ԵԺԿ քաղաքական դիրքորոշումը` չգիտեմ, որովհետեւ ԵԺԿ ղեկավարությանն ուղղված իմ հարցադրմանը որեւէ սպառիչ պատասխան այդպես էլ չտրվեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829