Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերասանը երբ մտածեց, որ աստղ է, կարող է «խաչ» քաշել իր վրա». Երվանդ Ենգիբարյան

Փետրվար 10,2012 22:21


 

Այս անգամ ժամադրվեցինք  Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ թատրոնում:

 

 Երվանդ Ենգիբարյանի մանկությունը համընկել է մութ ու ցուրտ տարիների հետ, բայց ինչպես ինքն է նշում, հիշողությունները լուսավոր են` ի շնորհիվ ծնողների. «Մեր բակում չորս տուն կար, մի մեծ ընտանիք էինք: Եթե մեր տանը տաք էր, բոլորը մեզ մոտ էին, եթե հարևանի տանն էր տաք, բոլորս այնտեղ էինք»: Անգամ ճաշում էին միասին, միայն քնելուց էր ամեն մեկը իր տանը լինում, նշում է դերասանը: Բակային կյանքը աչքի է ընկել  չարաճճիություններով ու ավազակություններով: Հիշում է` դպրոցի  «պարկետները» հանեցին, որ տանեն տուն, վառեն` մտածելովկօգնեն ծնողներին, բայց  «բռնվեցին». «Բարեբախտաբար գործը փակվեց` առանց ոստիկանության միջամտության: Այդ դեպքից հետո մոտս առաջացավ սովորություն. մեխանիկորեն տեսնելով առարկաներ, որոնք կարելի է վառարանում վառել, վերցնում էի»: Խոստովանում է, որ այդ սովորությունն անցել է:

Խաղերից հիշում է «7 քարը», «հալամուլան», «գործնագործը», ամենաչսիրած խաղն էլ «պառոլն» էր. «Մեծանում ես, ու մտածում, թե այդ խաղի իմաստը որն էր»: Չարաճճիությունների համար չէր պատժվում միայն նրա համար, որ խորամանկ էր, չէր  «բռնվում»: Բայց մի բան կար, որ չէր ցանկանում  ծնողներն իմանան. «Մեր տանից մի փոքր վերև զառիթափ կար: Մենք բարձրանում էինք այնտեղ, անցնող մեքենաներին կանգնեցնում ու  խնդրում, որ բռնվեինք նրանցից, իսկ նրանք մեզ սահեցնեն: Դա միակ բանն էր, որ վախենում էինք, որ հանկարծ ծնողները չիմանան»:

7 կամ 8 տարեկան էր, դերասանը չի մտաբերում, պատմությունն է միայն շատ լավ հիշում:  Երվանդը գիտեր` ծառը կտրելու համար դատապարտում էին, բայց ցրտին դիմանալու համար վառելիք էր անհրաժեշտ: Գիշերը էր, ժամը տասներկուսը, ինքն ու մայրը սահնակ վերցրին ու գնացին Բուսաբանական այգի, կտրեցին, բայց ոչ` ծառ, այլ ինչպես դերասանն է նշում` մեծ ճյուղ. «Ոտքով  3-4 կիլոմետր քայլեցինք, հասանք բակ, սկսեցինք այդ ճյուղը կտրտելհետո բարձրացրինք 9-րդ հարկ: Այդ հիշողությունից զզվում եմ»:

Դպրոցական տարիներն էլ կրկին առանձնանում են չարաճճիություններով, ինչպես Երվանդն է ասում, մոտ 4 անգամ դպրոցից դուրս են  թողել, ծնողին դպրոց կանչելու թիվը շատ է եղել. «Մայրս ասում էր, որ էլ ինքը չի գնալու դպրոց, նա արդեն հոգնել էր, ու պնդում էր, որ պապան գնա: Բայց դպրոցական տարիների մեջ հաճելի բան կար. չսիրելով դաս` առավոտ 9-ին արթնանալ, ցուրտ դասարաններ»: «Վերջին զանգ» դերասանը չի ունեցել, որը շատ է տխրեցնում նրան: Պատճառը 8-րդ դասարանից դուրս գալն էր, ուսումը պետք է շարունակեր դերասանական ստուդիայում:

Չորս տարեկանում խոստավանեց սեր` ծնկի իջածմտաբերում է առաջին խռովությունը: «Երբ ես բարձրանում էի նրա հետևից աստիճաններով, ոտքս սայթաքեց, ես վայր ընկա: Իսկ ինքը չօգնեց`  բարձրանամ. երևի չէր նկատել, կամ ծնողի հետ էր: Ու մոտավորապես 2 ամիս ես նրան բարև էլ չեմ տվել»: Առաջին ժամադրությունն էլ եղել է 13 տարեկանում, բայց Երվանդին են ժամադրել, իսկ նա դրա մասին իմացել է հենց ժամադրության ժամանակ. «Իսկ Լիլյան Ջեքսոնի ֆանատն էր ու նաև իմ, ես պարում էի Մայքլ Ջեքսոնի նման: Աղջիկն  իմ ծանոթներից մեկն էր, սիրահարվել էր ինձ, ինձանից էլ մի քանի տարի մեծ էր: Ինձ ու մայրիկիս խնդրեց, որ ներկա լինի իմ տարեդարձին: Հենց այդտեղ էլ  եղավ առաջին ժամադրությունը»:

Երվանդ Ենգիբարյանը իր աշխատանքը նկարագրում է 3 բառով. «Աշխատասիրություն, համբերություն, տաղանդ»: Իսկ հնարավորության դեպքում թատրոնից կհեռացներ անիմաստ հումորը:

Ինչպես ինքն է նշում, եթե չլիներ դերասան կամ ռեժիսոր,  կդառնար բժիշկ կամ իրավաբան. «Որովհետև այդ 2 մասնագիտությունները կյանք են փրկում»,- ասում է նա:

Ռեժիսոր Երվանդը այսօրվա երիտասարդության մեջ գնահատում է աշխատասիրությունը, ազատությունը. «Երբ փորձում են ինքնուրույն ապրել: Բայց ցավալին այն է, որ ազատությունը ճիշտ ընկալող երիտասարդների թիվը շատ քիչ է»:

Դերասանը «3 ընկեր» ֆիլնում Ռոբերտի դերակատարն էր: Մինչ այդ ֆիլմը նա ընկերության ավելի թեթև էր նայում. «3 ընկերը» ինձ դաս եղավ: Ֆիլմի ընթացքում հասկացա, թե ինչ է ընկերությունը: Կին գտնելը ավելի հեշտ է, քան ընկեր գտնելը»:

Ռեժիսորը ապագա դերասաններին խորհուրդ տվեց,  «չվազել» գումարի հետևից, գումարը արվեստ չէ, արվեստը գործարան չէ: Երբեք չմտածեն, թե նրանք աստղեր են. «Դերասանը երբ մտածեց, որ աստղ է, կարող է «խաչ» քաշել իր վրա»:

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829