Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս անգամ ես եմ ուզում գնալ, էն էլ չէք թողնում». Աղջիկ փախցնելու մասին

Փետրվար 10,2012 22:14

 25-ամյա  Նորան  21-րդ  դարում  ապրող  այն շատ  քիչ  հայ  աղջիկներից  է,  ովքեր «տուժել»  են  հայկական  ավանդույթների  պատճառով:    Նրան  փախցրել   են  4  անգամ  ու  բոլոր  դեպքերում  ետ  է  վերադարձել  հայրական  օջախ: «Արդեն  մի  տեսակ  սովորական  երևույթ էր  դարձել,  հատուկ  ձևեր  էի  մշակել,  որոնցով  համոզում  կամ  խաբում  էի  տվյալ երիտասարդին  ինձ  տուն  վերադարձնել»:  Այս  ավանդույթը  այնքան  կարծրատիպային  է,  որ  Նորայի մտքով  չէր  էլ  անցել,  որ  իր  բազմաթիվ  երկրպագուները  քրեորեն  պատժելի  արարք  են  գործում: ՀՀ քրեական օրենսգրքով քրեորեն պատժելի արարք է, և տվյալ  արարքը գործող անձը ենթակա է ազատազրկման`առնվազն երկուսից հինգ տարի ժամկետով: Նորան  չէր  էլ  տեղեկանա  այս  օրենքի  մասին,  եթե  նրա  ներկայիս  ամուսինը  չփորձեր  փախցնել  նրան:   «Դա  վերջին`  5-րդ  անգամն  էր, երբ  որոշել  էի հետ  չգալ  ու  համաձայնել,-ժպիտով  նշում  է  նա  ու  ավելացնում,-համալսարանից  էի  դուրս  գալիս,  երբ  ամուսինս  ինձ  առաջարկեց  նստել  իր  մեքենան, ձևականորեն  դիմադրություն  էի  ցույց  տալիս,  մեկ  էլ  հայտնվեցին  ոստիկաններն  ու  ձերբակալեցին  ամուսնուս:  Ես  սկսեցի  հուսահատությունից  լաց  լինել,  բայց  ինձ  չկորցրեցի  շրջվեցի  ու  դիմելով  ոստիկանին ասացի «Էս  անգամ  ես  եմ  ուզում  գնալ,  էն  էլ  չէք  թողնում»:  2  օր  կալանքից,  ու բավական  երկար  բացատրություններից  հետո,  փախցնող երիտասարդը`  Վարդանը, բաց  է  թողնվում:  Զույգը ամուսնանում  է,  իսկ  փեսացուն  այսօր  էլ  առիթը  բաց  չի  թողնում  կնոջը  հիշեցնելու իր  ասած  արտահայտությունը  «Էս  անգամ  ես  եմ  ուզում  գնալ,  են  էլ  չէք  թողնում»: 

 

                                                                          Արմինե  Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829