Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝պոռնկագրական բովանդակության տեղակայումը հայկական հոսթինգ ծառայություններում համարվում է քրեորեն պատժելի արարք: Եվ նման կայքերի սերվեր հայտնաբերելու դեպքում՝ ոստիկանությունը կարող է կասեցնել այն:
Բոլոր նորմալ երկրներում հատկապես անչափահասներին պոռնո կայքերից հեռու պահելու համար գործում է ֆիլտրացման մեթոդը, ինչն էլ նմանատիպ կայքերը անտեղյակ ու միամիտ օգտագործողների համար դարձնում է անհասանելի:
Հայաստանում ֆիլտրացման մեթոդը դեռ չի աշխատում, պոռնոգրաֆիկ կայքերը բացահայտելու ու ահազանգելու համար իբրեւ թե գործում է 010 29-19-26 թեժ գիծը: Նշված հեռախոսահամարով զանգահարելու դեպքում «բաժանորդի հեռախոսը միացված չէ կայանին» պատասխանն է հնչում:
Կարելի է եզրակացնել, որ կամ պոռնոկայքերի մասին ահազանգողներն են շատացել ու թեժ գիծը շատ է «թեժացել», կամ նշված հեռախոսահամարը, որի մասին ամիսներ առաջ հայտնել էր «Ինտերնետ հանրություն» հկ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ ոչ ոքի պետք չի եկել:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ