Իջեւանի քաղաքային մարզադպրոցի երկրորդ հարկի պատին փակցված ցուցանակը հայտնում է, որ այդ աշխատասենյակի տերը «Տավուշի մարզի սպորտ կոմիտեի նախագահ Գ.Սուքոյանն է»:
Նախ` «սպորտկոմիտե» բառը չեն տրոհում: «Տավուշի մարզի սպորտկոմիտե» անունով հիմնարկ չկա, Գարիկ Սուքոյանն էլ Տավուշի մարզում «Սեւան» մարզական ընկերութան ներկայացուցիչն է:
Իջեւան համայնքի ավագանու անդամ Գարիկ Սուքոյանը թերեւս պարտավոր էր իմանալ իր պաշտոնի անվանումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ