Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանն` առանց բյուջեի

Փետրվար 10,2012 20:34


Իջեւանը Տավուշի մարզի 62 համայնքներից միակն է, որտեղ ավագանին չի հաստատել համայնքի բյուջեի նախահաշիվը: Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 25-ին ավագանին քվեարկությամբ չէր հաստատել նիստի օրակարգը: Այդ նիստում պետք է հաստատվեր համայնքի 2012 թվականի բյուջեի նախահաշիվը, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակները եւ պաշտոնային դրույքաչափերը, 2012թ. տեղական տուրքերի ու վճարների չափերը եւ այլն:

Հունվարի 25-ի նիստի սկզբում Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու մի քանի անդամներ պատճառաբանել էին, որ նիստի ծանուցումներով նամակները հարեւանից կամ մոտակա խանութից են վերցրել, որ օրակարգը ուշացումով են ստացել, չեն հասցրել ծանոթանալ օրակարգին, նաեւ պահանջել էին հաջորդ նիստին լսել քաղաքապետարանի ենթակա հիմնարկների տնօրենների հաշվետվությունները:

Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանից տեղեկացանք, որ այս անգամ 10 օր առաջ պատշաճ կերպով ավագանու անդամներին է ուղարկել նիստի օրակարգը, նաեւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների տնօրենների գրավոր հաշվետվությունը:

Փետրվարի 10-ի նիստի օրակարգը հունվարի 25-ի նիստի օրակարգն էր: Սակայն փետրվարի 10-ի նիստը չի կայացել, որովհետեւ քվորում չի եղել, ավագանու 13 անդամից նիստին չի ներկայացել 7-ը: Նրանց բացակայության պատճառն անհայտ է:

Ավագանու նիստերը չեն կայանում, քաղաքապետարանն էլ, ըստ օրենքի, կարող է ծախսեր կատարել նախորդ տարվա բյուջեի համամասնություների սահմաններում: Սակայն ավագանի- քաղաքապետ հակամարտությունից Տավուշի մարզկենտրոնը եւ դրա բնակիչները տուժում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829