Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է «Հայջրմուղկոյուղու» բողոքը

Փետրվար 10,2012 20:07

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ բողոքը և ուժի մեջ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակություն» հիմնադրամ հայաստանյան մասնաճյուղի և «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության աջակցությամբ մի խումբ կապանցիներ 2010 թվականի հոկտեմբերի 15-ին դիմել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ` պահանջելով դատարանից ընկերությանը պարտավորեցնել` կատարելու բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը: Երկրորդը` վերացնել մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրին սպառնացող վտանգը:
2011թ. Մարտի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
բավարարեց հայցն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի: Ընկերությունը բողոքարկել էր հայցը եւ դիմել ՀՀ վերաքննիչ դատարան:

Ըստ «Էկոլոգիական անվտանդության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի` որոշումն ընդունելուց հետո այն նախադեպ կլինի եւ ոչ միայն հայցվոր կապանցիների համար կկիրառվի դատարանի կայացրած վճռի կատարումը, այլ նաեւ շոշափելու է ընկերության մյուս 275 հազար բաժանորդների իրավունքները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829