Փետրվարի 9-ի օրվա 2-րդ կեսից վերսկսված ձյան հետևանքները մեղմելու նպատակով անցած գիշերվանից մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Աշխատանքներում ներգրավված են 12 վարչական շրջանների սան.մաքրման ձեռնարկությունները` տեխնիկական և աշխատանքային բոլոր ռեսուրսներով:
Որոշ լրատվամիջոցներով տարածված այն լուրերը, թե մայրաքաղաքի փողոցներում երթևեկը կաթվածահար է եղել ձյունը չմաքրելու պատճառով՝ իրականությանը չեն համապատասխանում: Մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել է տրանսպորտի դանդաղ ընթացք, ինչը մեծապես պայմանավորված է վարորդների ցուցաբերած զգուշավորությամբ: Երթուղագծերը շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ցուցաբերած անհարկի զգուշավորությամբ պայմանավորրված՝ որոշ խնդիրներ էլ առաջացել են ուղևորատար տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված, ինչը շտկելու ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:
Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են:
Զուգահեռաբար շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով շարունակվում են փողոցների աղով ու ավազով մշակման, ինչպես նաև, չդադարող տեղումների պայմաններում , առաջացած ձյան շերտի պարբերաբար հեռացման աշխատանքները: Միաժամանակ համալրվում են կուտակված աղի և ավազի պաշարները։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն