Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով

Փետրվար 10,2012 17:58

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ կարեւորեց «Թիկնազորային ծառայության մասին» օրինագծի ընդունումը:
Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունն այս նախագիծը ներկայացրել էր 2000-ականների սկզբին, երբ այն ժամանակվա խմբակցությունը հայտարարել էր, որ այնպես, ինչպես համալրվում է թիկնազորային ծառայությունը Հայաստանում` հատկապես օլիգարխների շուրջ, անընդունելի է: Նա նշեց, որ անցել է ութ տարի եւ իշխանությունները մերժել են ընդունել այս օրենքը, իսկ հիմա ընդունվել է, քանի որ այս նախագծի համահեղինակներից են նաեւ հանրապետական որոշ պատգամավորներ:
Լրագրողների խնդրանքով` Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ երեկվա կրկնակի քվեարկություններին, ասաց, որ դա առաջին դեպքը չէ եւ ավելի «արտառոց վայրագություններ» էլ են եղել:

«Դա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը իրականության մեջ ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով: Ո’չ համոզելու, ո’չ էլ իր ասածը որպես ճշմարտություն տեղ հասցնելու ունակություն այլեւս չունի: Փաստորեն, նույնիսկ սեփական խմբակցության քվեարկությունը կազմակերպել չի կարողանում»,- ասաց նա:

Վահան Հովհաննիսյանի խոսքերով` դրա ավելի վառ օրինակը եղավ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն բոյկոտեց նիստը, եւ պարզվեց, որ բացարձակ մեծամասնություն ունեցող Հանրապետականը չի կարողանում օրենք անցկացնել:

«Եթե Հանրապետականն ու դրա ղեկավարները նույնիսկ մի օրենք անցկացնելու հարցն ավելի բարձր են գնահատում, քան պետության իմիջը, ԱԺ արժանապատվությունն ու իրենց սեփական արժանապատվությունը, եթե այս դեպքում նպատակին հասնելու համար ցանկացած միջոցի դիմում են, ուրեմն միշտ էլ կգնան»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Նրա համոզմամբ` երեւույթը նոր չէ, բայց փորձել հաղթահարել սեփական անզորությունը, տասը մարդու փոխարեն կոճակ սեղմելով, բնութագրում է ոչ միայն կոնկրետ սեղմողներին, այլեւ ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսում: «Եթե դու նպատակիդ հասնելու համար կարող ես թքել ու շրջանցել օրենքը, ես ինչո՞ւ պետք է հավատամ, որ արդար ընտրություն կանցկացնես»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829