Շեկոյան Արմենի վերջին կեսլուրջ-կեսկատակ պատմություններից մեկը սա է.«Երբ մարդկանց ասում եմ, որ ճանաչում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, գլխով են անում, բայց երբ ասում եմ, որ ճանաչում եմ Գագիկ Շամշյանին, զարմանում են, չեն հավատում, հարցնում են՝ լա՜վ է, իսկականի՞ց, ճի՞շտ ես ասում…»:
Այսօր իր տեսակի մեջ ֆենոմեն դարձած Գագիկ Շամշյանի ծննդյան օրն է: Մեր խմբագրությունում երեւի յուրաքանչյուրը սեփական աչքով է տեսել, թե որքան աշխատասեր, որքան պրպտուն, միեւնույն ժամանակ՝ ինչ ռոմանտիկ հոգու տեր տղա է Գագիկը: «Առավոտը» սրտանց շնորհավորում է Գագիկ Շամշյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում, որ վերջապես իրականանան նրա երկու երազանքները՝ տուն ունենա եւ ընտանիք կազմի: Ու մեկ էլ ընկերաբար մաղթում ենք՝ Գագիկ ջան, մեկ-մեկ հանգստացիր, մեղք ես…
«Առավոտ» օրաթերթ