Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգարյան Հովհաննեսը՝գնացքով եւ առանց քոռ կոպեկի

Փետրվար 10,2012 18:02

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացել էր խորհրդարանական ճեպազրույցներին, որպեսզի հայտնի, թե հերյուրանք են լուրերը, թե ինքը նեղացել է ՕԵԿ-ից.«Ինը տարի է` պատգամավոր եմ, ինը տարվա մեջ չի եղել մի նիստ, որ բացակայեմ: Օրերս, երբ մի քիչ վատառողջ էի` բացակայեցի, Գյումրիում էի: էսօր հատուկ եկել եմ գնացքով. եկա, որպեսզի մասնակցեմ, ոչ միայն հերքեմ, այլեւ երկու բառով ներկայացնեմ իրականությունը: ՕԵԿ-ը ինձ համար օջախ է, ես կուսակցության համար զինվոր եմ, Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մեր օջախի հիմնադիր-առաջնորդն է, այլ նաեւ իմ լավ ընկերը, բարեկամը եւ ինչու չէ՝ իմ եղբայրը: 2003-ին, ես հիշում եմ, երբ առանց մի քոռ կոպեկի ես կուսակցության ցուցակում 28-րդ համարն էի, Արթուր Բաղդասարյանը բարի կամք դրսեւորեց, 12 հոգի դիմում գրեցին, հրաժարվեցին մանդատից եւ ես դարձա ԱԺ պատգամավոր: Յուրաքանչյուր հայ, առավել եւս գյումրեցի տղամարդ, նամուսի եւ թասիբի տեր, չի կարող ուրանալ մի անձնավորության, չի կարող ուրանալ մի կուսակցության, ով նման հնարավության ընձեռեց իրեն»:

Մարգարիտ Եսայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829