Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Թեղուտի հանքարդյունաբերությանը՝ կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ Թեղուտում հանքարդյունաբերող ընկերությունը լավ գին էլ վճարեր պետությանը, միեւնույն է՝ Թեղուտին ձեռք տալ չի կարելի . §Փոքր հանք է, ու շահագործվում է գիշատչորեն, մաքուր անտառը գնում է գետնի տակ: Չեմ ասում՝ մոլիբդենը կանգնեցրեք, չնայած էդ 8-10 միլիոն տոննայի փոխարեն , մեր տեղեկություններով, 20-25 միլիոն տոննա է հանվում, ու այդ թիվը ոչ ոք չունի՝ անգամ պետությունը չունի ու չգիտի, թե մասնավոր ընկերությունը ինչքան հանեց: Թեղուտին ձեռք տալ չի կարելի՝ մանավանդ որ, այնտեղ կա , ինչքան ես գիտեմ, բրոնզի դարի ինչ-որ հուշարձաններ: Այս կոնտեքստում դրանց ձեռք տալը եւ ինչ-որ տեղ տանելը համարում եմ բացարձակ հիմարություն: Մենք չենք ծնվել, որ հանրապետական տնտեսական գործիչ Վալերի Մեժլումյանին հարստացնենք՝ բնության հաշվին¦:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ