Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը Ծառուկյանենց ուժը համարում է արտադրական

Փետրվար 10,2012 17:10

Քաղաքական դաշտում ձեւավորվել է երեք ուժ՝ իրարից տարբեր տնտեսական գաղափարախոսություններով: Նման կարծիք այսօր «ՊոստՍկրիպտում» ակումբում ներկայացրեց տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա առաջին ուժը հանրապետականներն են. «Իշխող քաղաքականությունը կլինի ֆինանսաօլիգարխիկ կապիտալիզմ, մյուս ուժը՝ Ծառուկյանենց ուժն է, որոնք գտնում են, որ պետք է բարձրացնել պատասխանատվությունը գործարարի նկատմամբ, ու այդ աշխատանքներն ավելի կենտրոնացված պետք է լինեն: Այս ուժը ես մի քիչ արտադրական եմ համարում եւ ՀԱԿ-ը, որի քաղաքականությունը ժողովրդական կապիտալիզմն է»:

Պարոն Բագրատյանի խոսքերով, ժողովրդական կապիտալիզմի քաղաքականությամբ ՀԱԿ -ը գտնում է, որ առաջիկա 3 տարում բիզնեսով պետք է ակտիվ զբաղվեն 300-400.000 մարդ, իսկ հետագայում այդ թիվը պետք է բարձրացնել. «Այս ճանապարհը հաճախ ժողովուրդն էլ չի ընտրում, որովհետեւ գյուղացին երբեմն նախընտրում է բատրակություն անելը, ասում է, դժվար է չեմ կարող հողը մշակել, դուք մշակեք ես գամ ձեր մոտ բատրակություն անեմ, եւ կես տարով բատրակություն անելուց հետո գնում է Ռուսաստան»:

Պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ այսօրվա կառավարությունը ՀԱԿ- ի ասածն է անում աղճատված, լավ կամ վատ տարբերակով. «Ասում էինք Սամվել Ալեքսանյանին սահմանափակեք՝ ավերում է, հիմա վարչապետն է դրա մասին խոսում, բայց ձեւի համար է խոսում, ոչ թե շտկելու համար: Երեք տարի առաջ ասում էինք, տոտալ անհավասարակշռություն է, մեզ ձեռ էին առնում, դատի տալիս, էսօր լեկցիա է կարդում տոտալ անհավասարակշռությունից: Էսօր մեծ գաղափարական պայքար է գնում տնտեսական ուժերի մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829