Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում Հայաստանը` միջազգային հակաքարոզչության դեմ (տեսանյութ)

Փետրվար 10,2012 13:44

Օրերս կայացած մի քննարկման ժամանակ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը (Մոնրեալ,Կանադա), խոսելով Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին, հայտարարեց.«Մենք տեսել ենք երկու բան. ինչպես Թուրքիան` որպես պետություն պայքարում է, որ հարցը չմտնի Սենատ, չընդունվի Սենատի կողմից եւ թե ինչպես Հայաստանի պետությունը ոչինչ չի անում այդ փուլում: Այո, վերջում գնահատեցին, շնորհակալություն հայտնեցին, բայց մինչ ընդունելը Հայաստանի Հանրապետության խոսքն ընդհանրապես չլսվեց: Ինֆորմացիոն դաշտում մեծ պատերազմ է գնում, բայց մենք հետ ենք մնում: Մենք խոսում ենք այն մասին, թե Թուրքիան ինչ արեց, Սենատը ինչ արեց, բայց մի քանի օր առաջ Պակիստանի Սենատն ընդունել է  Խոջալուի «Ցեղասպանությունը»: Որեւիցէ մեկը, ՀՀ որեւէ պետական մարմին ինչ-որ բան արե՞ց ի դեմ այդ որոշման: Սա Հայաստան Հանրապետության դեմ որոշում է, Հայաստանը դրա դեմ ինչ-որ բան արե՞ց: Ես չեմ լսել: Շատերը երեւի չեն էլ իմացել, որ այդպիսի բան է եղել»:

Ի դեպ, ադրբեջանական աղբյուրները պնդում են նաեւ, որ Մեքսիկայի Սենատն էլ է ընդունել նմանատիպ որոշում: Այս խնդրի կապակցությամբ դիմեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանին: Ի՞նչ է ձեռնարկել ՀՀ ԱԳՆ-ն` այդ հակահայկական որոշումների դեմն առնելու համար: Պարոն Բալայանը նախ հիշեցրեց, որ Պակիստանը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիան այն երկրներն են, որոնք մինչեւ այժմ չեն ճանաչել անգամ Հայաստանի Հանրապետությունը, մեր անկախությունը: Ինչ վերաբերում է ԱԳՆ ձեռնարկած քայլերին` ընդհանրապես հակահայկական գործողությունների կապակցությամբ, պարոն Բալայանը նախընտրեց դրանք չբարձրաձայնել.«Դիվանագիտությունն այն ասպարեզն է, որտեղ քայլերի եւ գործողությունների գերակշիռ մասը հրապարակման ենթակա չեն»:

Թեմայից դուրս նկատենք նաեւ, որ Ազատ Վարդանյանի մասին համացանցում բավականին հակասական տեղեկություններ կան: Որոշ տեղեր նա փառաբանվում է իբրեւ Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մեջ մեծ դերակատարում ունեցող անձնավորություն, հայ-կանադական տնտեսական կապերը մեծապես խթանող գործարար եւ մտավորական, իսկ որոշ կայքերում, այդ թվում` ռուսական, նրան ներկայացնում են իբրեւ միջազգային մասշտաբի խարդախ, անգամ մեղադրանքներ կան այլ հանցագործությունների հետ կապված: Այդ մասին գրել է նաեւ «Առավոտը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829