
Փետրվարի 9-ի օրվա երկրորդ կեսից վերսկսված ու շարունակվող ձյան հետևանքների մաքրման ուղղությամբ երեկ երեկոյից ու անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքում իրականացվել ու շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունները, քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցների համապատասխան մեքենամեխանիզմների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Մաքրման աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 178 միավոր հատուկ տեխնիկա։ Հաշվի առնելով շարունակվող առատ տեղումները` Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններին` ակնկալելով ձյան մաքրման աշխատանքներում սեփական տեխնիկայի ներգրավմամբ նրանց աջակցությունը: Նկատի առնելով, որ չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են նաև մաքրման աշխատանքները, օգտագործվող աղի ու ավազի ծավալների մասին տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ: Տեղեկացնենք նաև, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է և իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կիրազեկվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: