Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվա քվեարկությամբ ՀՀԿ-ն ցույց տվեց՝ որքանով է իրենց խոսքը գործ»

Փետրվար 10,2012 11:57

ԱԺ-ում կատարվող երեւույթները գալիս են հիմնավորելու տեսակետը, որ ՀՀԿ-ի համար կեղծիքներ անելն արդեն դարձել է կենսակերպ, առանց որի այս կուսակցության անդամները չեն պատկերացնում իրենց գոյությունը։ Ակնհայտ է, եթե ՀՀԿ-ականները խախտում են իրենց գործընկերների հեղինակած ու իրենց ընդունած նախագիծը, ապա որեւէ կասկած չկա՝ կկեղծեն նաեւ ԱԺ ընտրությունները, թեեւ նույն ՀՀԿ-ականները հայտարարում են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մասին։ Ու ոչինչ, որ ԱԺ այս քառօրյային ՀՀԿ-ականները բարոյախրատական ճառեր էին կարդում խոսքի ու գործի տարբերության անթույլատրելիության մասին։ Երեկվա քվեարկությամբ ՀՀԿ-ն ցույց տվեց՝ որքանով է իրենց խոսքը գործ։ Ուստի Դավիթ Հարությունյանին հարցրինք՝ այսքանից հետո ինչպես հավատանք արդար ընտրությունների մասին ՀՀԿ-ի խոստումներին։ «Ինչպես էթիկայի մասին օրենքն ունի կանխարգելիչ նշանակություն, այնպես էլ Ընտրական օրենսգիրքը կունենա կանխարգելիչ նշանակություն։ Համենայնդեպս, օրենքն իր ազդեցությունը միանշանակ կթողնի»,- ասաց Հարությունյանը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829