ՀՊԱԿ ղեկավար Ռուբեն Թորոսյանն այսօր հաղորդագրություն է տարածել. «Երեկ, Ազգային Ժողովում, ՀՀԿ-ականներն, իրենց մուտքը Եվրոպայի ժողովրդական կուսակցություն տոնեցին «հանգիստ ժողովրդավարության» ամրապնդմանն ուղղված ԵԺԿ պատգամի ցուցադրմամբ, այն է՝ ՀՀ քր.օր. 309-րդ հոդվածի շրջանակներում, նորից օրենքեր «ընդունեցին՝ պայծառ պահելով ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի հիշատակը: Այդ կապակցությամբ, հիշեցնում ենք նաև մեկ այլ անմոռաց օր, կապված երկրի բյուջեի ընդունման-չընդունման հետ: Ի դեպ, վերջինիս առիթով մեր դիմում-առաջարկությանն, առ այսօր, որևէ արձագանք չենք ստացել երկրի պետության գլխից:
Ինչևէ, հիմք ընդունելով հիշյալ փաստերը, ինչպես նաև, ՀՀ Սահմանադրության 62-րդ և 71-րդ, ՀՀ քր.օր. 309-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ու պահանջները, հաղորդում ենք ներկայացրել տարածաշրջանի ամենասկզբունքային իրավապահ մարմնին՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին և Արեգ Ղուկասյանին պատասխանատվության կանչելու ակնկալիքով:
Հիմք ընդունելով նաև, ԱԺ կանոնակարգի 45-րդ հոդվածի պահանջները, հաղորդում ենք ներկայացրել ՀՔԾ, պարոններ Ս.Ն.-ի և Է.Շ.-ի կողմից սույն փաստերում ԱԺ խոսնակային իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահման առիթով /ՀՀ քր.օր. 308-րդ հոդված/:
ՀՀԿ-ական այս աննախադեպ տոնակատարության մասին, ուրախալի լուր ենք ուղարկել նաև ԵԺԿ ժողովրդավարներին /[email protected], [email protected], nbriec@epp.eu, [email protected]/, հորդորելով, որ նույն կերպ վարվեն նաև, ՀՀԿական «հանգիստ ժողովրդավարության» բոլոր «սիրահարները», քանի որ…դրանք են սրանց ոգևորողները»:
Կարդացեք նաև