Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմ քվեարկեց հակասահմանադրական օրինագծին

Փետրվար 10,2012 11:31

Նախօրեին, երբ խորհրդարանը քննարկում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ դա հակասահմանադրական է։ Օրինագծում, հիշեցնենք, ամրագրված է, որ արտակարգ դրության ժամանակ բանակը կարող է ներգրավվել պրոցեսներին։ Երեկ, սակայն, երբ սույն օրինագիծը քվեարկության դրվեց (ընդունվեց առաջին ընթերցմամբ), նույն Ռաֆիկ Պետրոսյանը դրան «կողմ» քվեարկեց։ Մենք մի շարք հարցեր ուղղեցինք նրան։

 Պարոն Պետրոսյան, դուք երեկ ասացիք, որ օրինագիծը հակասահմանադրական է:

 

– Ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել եւ այսօր էլ պնդում եմ, որ դա Սահմանադրության 8.2 հոդվածին հակասում է՝ զինված ուժերը ներքին

հարցերը լուծելու համար օգտագործելը հակասում Է Սահմանադրությանը։ Սահմանադրությունն ընդունելու ժամանակ եւ 2005-ի փոփոխություններ կատարելու ժամանակ հատուկ ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների սահմանադրությունները եւ այնտեղից սինթեզել ենք այդ հոդվածը, որ բանակը լինի չեզոք, բանակը լինի քաղաքացիական հսկողության ներքո եւ բանակը չխառնվի երկրի ներքին գործերին, մեր պետությունը եւ անվտանգությունը ապահովի միայն արտաքին թշնամիներից։ Հիմա այս դրույթը ես գտնում եմ, որ հակասում Է Սահմանադրությանը։

Բայց այսօր դուք «կողմ» քվեարկեցիք օրինագծին։

– Այո, որովհետեւ պայմանավորվել ենք, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկներ ներկայացնենք։

Բայց դուք համ ասում եք՝ հակասահմանադրական Է, համ «կո՞ղմ»

եք քվեարկում։

– Ամբողջը հո հակասահմանադրական չէ՞, մի դրույթն Է հակասահմանադրական, ես ամբողջ օրենքին դեմ քվեարկե՞մ այն դեպքում, երբ 6-7 տարի սպասել ենք, որ այս օրենքը գա։

Բա որ այդ կետը չհանվի։

– Դե, եթե չհանվի, երկրորդ ընթերցման ժամանակ ես արդեն «կողմ» չեմ քվեարկի։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829