Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Արամ ջան, կմասնակցեմ քո վերջին զանգին»

Փետրվար 10,2012 11:18

Հատվածներ երեկ Հրազդանի կենտրոնական հրապարակում քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի քաղաքային նախընտրական հանդիպման ժամանակ նրա ելույթից:

«Քիչ առաջ խոսվեց գործարանների տնօրեններից, որ թույլ չեն տալիս մեզ աշխատողների հետ հանդիպումներ ունենալ։ Մի քանի օր առաջ Արամ Դանիելյանի նախընտրական կլիպի մեջ նայում եմ՝ ՋԷԿ-ի տնօրենը ասում է, որ Արամը խելոք տղա է։ Արամ, խելոք տղա, ես քեզ հրավիրում եմ բանավեճի։ ՋԷԿ-ի տնօրեն Մանուկյանն ասում էր, թե Արամը հասկանում է ցեխերից։ Պարոն Մանուկյան, եթե Արամը նորմալ մասնագետ է, ցեխերից հասկանում է, ամսի 13-ին կուղարկեմ, կգա քեզ մոտ ցեխի վարիչ աշխատելու։

…Այստեղ հազարավոր մարդիկ են կանգնած, բարձրացեք ամբիոն, ասեք՝ Միքայելյան Սասուն, դու ստախոս ես, դու քո աշխատած տարիներին կաշառակեր ես եղել, դու թալանել ես, եթե նման բան եղել է։

…Ես խոստանում եմ, իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում ոչ մի կուսակցություն, ոչ մի հասարակական կազմակերպություն, ոչ մի անհատ այս քաղաքում, այս հրապարակում իր տեսակետները, ծրագրերը ժողովրդի հետ կիսելու պրոբլեմ չի ունենա։ Ես որեւէ մեկին չեմ խոչընդոտի։ Մարդիկ թող գան, իրենց ծրագրերը, տեսակետները ներկայացնեն, իմ ժողովուրդը խելացի է, ինքը կկողմնորոշվի՝ ում հավատա, ում՝ ոչ։ Երեւի դրանից են սարսափում, որ էսօր Կովալենկոն թուրը քաշել ընկել է խեղճ ուսուցիչների ջանին, ասում է՝ կկոտորեմ, կջարդեմ։

Ժողովուրդ, ես չեմ ուզում փետրվարի 12-ին շոու սարքեմ։ Շոուն կգաք՝ վաղը կտեսնեք։ Վաղը այստեղ, այս նույն հրապարակում Արամի «վերջին գանգն» ա։ Գիտեք՝ երգիչներ են հրավիրել մասնակցելու, հրավառություն ա լինելու։ Արամ ջան, ես էլ կգամ, կմասնակցեմ քո վերջին գանգին, քեզ հաջողություն կասեմ»:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829