Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Եթե ուզում եք՝ ձեր ձայնը արագ հասնի ինձ, ապա դիմեք իմ մարտական ընկեր Սասունին»

Փետրվար 10,2012 11:20

Հատված Ջրառատ համայնքի դպրոցի նախկին տնօրեն Արթուր Շաբոյանի հետ հարցազրույցից:

– Նախագահական ընտրությունների ժամանակ էլ Սասունը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողքին էր: Սերժ Սարգսյանը, նախընտրական արշավի ժամանակ, երբ Հրազդանում էր, ուղղակի ասաց. «Եթե ուզում եք՝ ձեր ձայնը արագ հասնի ինձ, ապա դիմեք իմ մարտական ընկեր Սասունին»: Հրազդանցիները այդպես էլ չհասկացան, թե ինչու Սասունը ընդամենը մի քանի օր անց լքեց իր ընկերոջը ու կանգնեց Լ.Տեր-Պետրոսյանի կողքին: Հրազդանցիների համար առ այսօր Սասունի այդ վարքագիծը անընդունելի ու մերժելի է, քանի որ դրանով հրազդանցիների միասնությունը պառակտվեց:
-Այդ պառակտումը միայն ընտրությունների՞ ժամանակ է հետեւանքներ ունենում, թե՞ այլ դրսեւորումներ էլ կան: 
-Մինչեւ 2008 թվականը քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ բոլոր թաղապետերը համաձայնեցված ու արդյունավետ աշխատում էին, բոլոր խնդիրները շատ արագ լուծում էին ստանում: Վերջին չորս տարիներին թեեւ մեր քաղաքում շատ ու շատ խնդիրներ լուծվում են, բայց դա մեծ ջանքեր է պահանջում, քանի որ Սասունի սակավաթիվ կողմնակիցները անընդհատ նոր դժվարություններ են առաջացնում, ժողովրդի մեջ թշնամանք են հրահրում, խառնում են բոլորին:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829