Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուգահեռ՝ ԱԺ պատգամավորը առաջադրվելու եւ Հունան Ավետիսյանի «վերջին խոսքերի» միջեւ

Փետրվար 10,2012 11:00

 ՀՀԿ-ական պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը, որն ընտրվել է Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից, հայտնել էր, որ հոգնել է եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու չի առաջադրվի։

– Իսկ հնարավո՞ր է համամասնական ցուցակ ընդգրկվեք, նման ցանկությո՞ւն էլ չունեք։

– Առայժմ ոչ։

Առա՞յժմ։ Բայց մի քանի ամիս մնաց ընտրություններին, ե՞րբ եք հստակեցնելու։

– Ոչ թե ամիս, այլ մի քանի օր ես կասեի, եւ ամեն ինչ հայտնի կդառնա։

Այսինքն ցուցակները կազմելուց հետո՞, եւ հնարավոր է մի քանի օրից նման ցանկությո՞ւն առաջանա։

– Մի քանի օրից ամեն ինչ հնարավոր է առաջանա։

Այսինքն՝ ըստ էության Ձեր ցանկությամբ չէ, որ չեք առաջադրվում եւ հիմա էլ սպասում եք՝ Ձեգ կընդգրկե՞ն ցուցակ, թե՞ ոչ։

– Չէ, ես ասում եմ՝ հիմա դեռ ցանկություն չունեմ, բայց ի՞նչ իմանաս՝ կարող է ինչ-որ բան դրդի կամ բրթի։ …Հունան Ավետիսյանի վերջին խոսքը գիտե՞ք. էն, որ ասում է՝ ինձ բրթողի… էն, որ հարցնում են՝ ի՞նչը ձեզ դրդեց

նման հերոսության, ասում ա՝ դրդելը չգիտեմ, բայց ինձ բրթողը երեւի…

Հիմա Դուք էլ սպասում եք, որ Ձեզ «բրթե՞ն»։

– Չէ, աստված չանի։

Այդ դեպքում ինչի՞ եք սպասում, մեկ ասում եք, որ հոգնել եք պատգամավորի կարգավիճակից, մեկ էլ, թե՝ գուցե նման ցանկություն մոտ օրերս առաջանա։

– Ես նորից եմ ասում՝ ես ընդհանրապես ուզում եմ հանգիստ ապրեմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829