Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է հավատալ ընտրողների ձայները արդարորեն հաշվելու խոստումներին, եթե օրինագծերի քվեարկությունն է կեղծվում

Փետրվար 10,2012 10:53

Վերջին շրջանում իշխանությունը բոլոր մակարդակներով հավաստիացնում է առաջիկա խորհրդարանական ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու իր վճռականության մասին։ Իրենց այս մտադրության անկեղծությունը նրանք փորձում են հիմնավորել նաեւ այն փաստարկով, որ դա միակ ճանապարհն է իրենց նկատմամբ հավատը վերականգնելու համար։

Ինչ խոսք, մտադրությունը շատ գովելի է։ Իսկապես, արդար ընւորությունները միակ ճանապարհն են քաղաքակիրթ հարաբերություններ, ազգային համերաշխություն հաստատելու համար։ Դա առավել կարեւոր է մեր պետության համար շատ վճռորոշ այս ժամանակաշրջանում, երբ ազգովի ստիպված ենք դիմագրավել արտաքին ու ներքին մարտահրավերներին, հաղթահարել սոցիալական լարվածությունն ու տնտեսական ճգնաժամը։

Սակայն այս հավաստիացումները հնչեցնող մարդկանց կողմից արվում են քայլեր, որոնք ոչ միայն կասկածի տակ են դնում նրանց հայտարարությունների անկեղծությունը, այլեւ ընդհակառակը, անհերքելի ապացույց են դառնում։ Ինչպես կարելի է հավատալ խորհրդարանական մեծամասնություն կազմող պատգամավորների՝ ընտրողների ձայները արդարորեն հաշվելու խոստումներին, եթե երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող օրինագծերի քվեարկությունն է կեղծվում նրանց կողմից, երբ նույն այդ «ազնիվ» պատգամավորը իրեն իրավունք է վերապահում քվեարկել 50 000 ընտրողների անունից, առանց ունենալու դրա իրավունքը։

Նույն այդ «ընտրյալները» համամասնական-մեծամասնականի շուրջ քննարկումների ժամանակ կուրծք են ծեծում, որ ընտրողը պետք է ունենա ԻՐ պատգամավորը։ Մինչդեռ, 131 հոգանոց խորհրդարանում նրանք այդպես էլ չկարողացան ապահովել այդ «տարածքի պատգամավորների» ներկայությունը, այդ իսկ պատճառով գոնե պառլամենտարիզմի պատրանք ստեղծելու համար ստիպված են դիմել այսպիսի աճպարարությունների՝ ծիծաղելի դարձնելով արդարության, թափանցիկության, ազնվության մասին բոլոր հավաստիացումները։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829