Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգլադեշի Համոն՝ իբրեւ հրադադարի վկայություն

Փետրվար 10,2012 10:53

Բանգլադեշի Համոյի խափանման միջոցի փոփոխությունն ու նրա ազատ արձակումը ըստ ամենայնի վկայում է Հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստանի, կամ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հրադադարի հաստատում:

Բանն այն է, որ Բանգլադեշի Համոն Ծառուկյանի ամենամերձավոր զինակիցներից մեկն էր և նրա ձերբակալությունը ինչպես չէր կարող պատահական լինել, այնպես էլ ամենևին պատահական լինել չէր կարող նրա խափանման միջոցի փոփոխությունը: Խնդիրն այն է, թե տվյալ պարագայում ով է ում զիջել՝ Սերժ Սարգսյա՞նը Գագիկ Ծառուկյանին, թե՞ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին: Ի դեպ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ Բանգլադեշի Համոյի ազատ արձակումը տեղի ունեցավ ԲՀԿ խորհրդարանական մեկօրյա բոյկոտից հետո, ինչը կարող է վկայել, որ Բարգավաճ Հայաստանը պարզապես դիմել է նման քայլի` Սերժ Սարգսյանին սպառնալով, որ բոյկոտը կարող է վերաճել առավել լուրջ քայլերի, եթե Ծառուկյանի մերձավորը ազատ չարձակվի, որովհետև նրա կալանքի տակ լինելը, անշուշտ, մեծ հարված էր Գագիկ Ծառուկյանին:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829