Պրահայի «Սպարտա» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Լուկաշ Պրիբիլի դին հայտնաբերվել է թիմի «Ժեներալի Արենա» ստադիոնի տարածքում գտնվող իր աշխատասենյակում:
Նրա գլխի հատվածում վնասվածք է եղել, իսկ պարանոցին՝ կապտուկներ: Ոստիկանությունն առայժմ չի պնդում, թե 33-ամյա ֆուտբոլային պաշտոնյային սպանել են: «Այս տարբերակը մենք հաստատել կամ ժխտել կարող ենք միայն դիահերձումից հետո», – հայտարարել է Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Տոմաշ Հուլանը:
Նախկին լրագրող Լուկաշ Պրիբիլը սկզբում «Սպարտայում» աշխատել է որպես մամուլի քարտուղար: Այնուհետեւ, ղեկավար պաշտոն է զբաղեցրել «Բոհեմիանա» ակումբում: Իսկ անցած տարվա նոյեմբերին վերադարձել է «Սպարտա» որպես ակումբի նախագահ Դանիել Կրետինսկու տեղակալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ