Երբ ռումինացի դարպասապահ Կոստել Պանտիլիմոնն ամռանը տեղափոխվում էր «Մանչեսթեր Սիթի», չէր մտածում Ռոբերտո Մանչինիի թիմում առաջին համարը լինելու մասին, քանի որ այդ դիրքում Ջո Հարթին նեղելը շատ դժվար է:
Սակայն խաղային պրակտիկայի պակասը Կոստելին այլ՝ ոչ պակաս հետաքրքիր զբաղմունքներ գտնելու, մասնավորապես, տեղի գեղեցկուհիների հետ ժամանակ անցկացնելու, հնարավորություն էր ընձեռում: Ու բոլորի համար անհասկանալի, ստացվեց այնպես, որ ռումինացու երկրպագուն դարձավ «Սիթիի» ամենասեքսուալ երկրպագուն՝ շոտլանդացի մոդել Նաթալի Պեյքը, որն աշխատում է «Man City TV»-ում եւ ինքն էլ ֆուտբոլ է խաղում կրկին դարպասապահի դիրքում:
Երիտասարդ զույգի սիրային հարաբերությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Այնպես որ, արդեն կարող են միասին ապրել, մանավանդ, որ անգլիական ակումբը Պանտիլիմոնի հետ մինչեւ 2016 թվականը պայմանագիր է կնքել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ