Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հաղորդում է, որ փետրվարի 10-ի ժամը 09.40-ի դրությամբ,առատ ձյան, բուքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: