Հաշվի առնելով Գյումրու փողոցներում առատ ձյան հետևանքով ստեղծված անանցանելի վիճակը` Շիրակի մարզպետարանը ևս ձեռնամուխ է եղել տեխնիկա ձեռք բերելուն: Մարզի ղեկավարությունը դիմել է գերատեսչական բոլոր կազմակերպություններին` ջրաշինարարներին, գազամատակարար ընկերությանը, էլցանցին, «Ախուրյան Ճանշինին», «Ախուրյան կոպշինին», «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին, անգամ տեխնիկա է բերել մայրաքաղաքից, որը միաժամանակ և ձյուն է մաքրում, և ավազ է շաղ տալիս: Տեխնիկան աշխատել է այսօր առավոտից:
Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյան