Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը չի կարող բացատրել

Փետրվար 09,2012 22:06

«Ես դա որեւէ կերպ չեմ կարող բացատրել: Ակնհայտ է մեկ բան` ԵԺԿ-ն կայացրել է քաղաքական որոշում եւ դրա հիմքում, բացարձակ այն չէ, որ այս կամ այն կուսակցությունը առավել կամ պակաս ժողովրդավար է կամ առավել կամ պակաս է համապատասխանում եվրոպական չափորոշիչներին»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞վ կբացատրեք Եվրոպական ժողովրդական կուսակցության որոշումը, համաձայն որի ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունն» անդամագրվեցին ԵԺԿ-ին, իսկ ԲՀԿ-ի հայտն անգամ չքննարկվեց, ասաց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ եվրոինտեգրացման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես մարսելյան համագումարից հետո, տիկին Զոհրաբյանը կրկին հղում է անում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հայտարարել էր, թե իր համար հասկանալի չէր` ինչո՞ւ մարսելյան համագումարում ԲՀԿ-ի անունը չհնչեց: Ամեն դեպքում, Նաիրա Զոհրաբյանը բացառապես ԵԺԿ-ի գործն է համարում կայացված քաղաքական որոշումը եւ վստահեցնում, որ ԲՀԿ-ն շարունակելու է իր ծրագրում ներառված ինտեգրացիոն գործընթացները:

Հակադարձելով Aravot.am-ի դիտարկմանը` արդյո՞ք այս որոշումը եվրոպական համայքնի վերաբերմունքն է ԲՀԿ-ին, տիկին Զոհրաբյանն ասաց. «Ոչ, որովհետեւ եվրոպական համայնքը չի սկսվում եւ վերջանում ԵԺԿ-ով: Այնտեղ բավականին շատ քաղաքական հոսանքներ կան եւ ԵԺԿ-ն դրանցից ընդամենը մեկն է»:

Նելլի Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829