Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ ես շատ մեծամիտ եմ

Փետրվար 09,2012 19:00

<Ոչինչ չհեռացրեց ինձ քեզնից եւ ոչ մի ժանիք, ես կասեի,  ոչ մի ուրիշ ժանիք,  բացի,  ավաղ, կներես, քո սեփական ժանիքից: Սայաթ- Նովայի  <Վարդիս խարը շատացել է՚> պետք  է  հասկանալ,  որ առաջին հերթին, ես կարծում եմ, թե <խար՚>ասելով Սայաթ-Նովան ուզում էր  ասել՝  տխմար: Ես միշտ հանգ եմ փնտրում նույնիսկ նման  պրոզայի մեջ՝ եւ <ՙխար՚>եւ <տխմար՚> ավելի ճիշտ՝ <տխմարություն՚> բառերը ոչ մի կապ չունեն  պոեզիայի հետ  բացի հանգից: Մի քիչ վերեւում  ասացի, որ  ինչպես հանգը, այնպես էլ գեղեցիկ  խոսքերը  եւ  մի ժանիք անընդհատ ինձ գցում  է պոեզիայի գիրկը, կամ  հասկացվելիք   նույնիսկ քաղաքականություն կոչվող   նման աղբից  հառնում է   Սայաթ- Նովան: Իմիջիայլոց   պոեզիան  ինձ շատ նման բաներից  է փրկել՝  ճարպակալումից, բթակալումից, ժուռնալներից, Պռոշյանից, ղումարից, մարքսիզմի դասախոսություններից , աղավնիներից, աղջիկներից, բորբոսնումից (ուղեղի)  քաղքենիությունից, վերնաշապկի կոճակներից, կոշկակարներից, քեզնից եւ այլն: Սքանչելի պոեզիա: Ես  պետք է մի քիչ էլ ավելացնեմ՝ չարչիությունից, Մկրյանից, մի քանի տասնյակ զինվորական  հատուկ հրամանատարներից, միլիցիաներից, խուժաններից, կապիկներից, խմբագիրներից, տոմսավաճառներից, ջրի պարտքերից: Անասունների ու բթամիտների   կարգը դասելուց: Սքանչելի պոեզիա: Անակնկալ  հանդիպում: Քանի  անգամ   նա փախցրեց ինձ քեզանից: Գուցե այդ էր պատճառը, որ դուք ինձ ուղարկել էիք ուզում անմտանոց: Ինչ նուրբ  եմ արտահայտվում ես: Բայց, ավաղ, ես ունեմ մեծ միտք: Այսինքն՝ ես շատ մեծամիտ եմ: Տեսնում եք, համակարծիք եմ եւ ձեզ հետ, եւ բոլորի, եւ ընկեր Իքսի: Չկարծեք, թե վախից չեմ  այդ  անունը գրում: Դա շատ հարմար է նրան: Իսկապես որ՝ Իքս: Ինչ տափակություն: Ոչինչ: Երբ ես տափակ եմ,  այդ նրա շնորհիվ է: Բայց նաեւ անմտանոցի Մ.-ի:

Ռաֆայել Բազիկյան

Հ.Գ.Առանց մեկնաբանությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829