Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը մտադիր չէ պատգամավոր դառնալ

Փետրվար 09,2012 18:44

Henaran.am-ը տեղեկություն է հրապարակել, որ ԲՀԿ համամասնական ցուցակը պատրաստ է` չհաշված մի քանի շտկումները: Ցուցակը, ձեւել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զգալի միջամտությամբ: Ի թիվս այլ բաների, տեղեկատվության մեջ խոսվում է նաեւ այն մասին, որ բացի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ԲՀԿ ցուցակում լինելու է նաեւ «7օր» լրատվական կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը, որը ժամանակին անդամակցում էր Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությանը, «Ժամ» լրատվական կայքի ղեկավար, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը:

Ի դեպ, այս լրատվամիջոցներում մշտապես քննադատության թիրախ են դառնում ՀՀ առաջին եւ երրորդ նախագահները: Երկրորդ նախագահի դեպքում գործում է «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքը:

Aravot.am-ը փորձեց այս առիթով ստանալ Անդրանիկ Թեւանյանի, Երվանդ Բոզոյանի եւ Աշոտ Աղաբաբյանի մեկնաբանությունները: Թեւանյանն ու Բոզոյանն այդպես էլ անպատասխան թողեցին մեր զանգերը, իսկ Աշոտ Աղաբաբյանն իր մասով «ապատեղեկատվություն» որակեց այդ հրապարակումը. «Ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել մինչեւ այսօր, այժմ էլ անկուսակցական եմ: Հարգելով բոլոր կուսակցություններին հայտարարում եմ, որ որեւէ կապ չունեմ ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ այլ կուսակցության հետ: Ես իմ գործը սիրում եմ եւ երբեւէ մտադիր չեմ պատգամավոր դառնալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829