Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ես չեմ հավատում, որ կեղծիքներ չեն լինի» (տեսանյութ)

Փետրվար 09,2012 18:11

«Տեղական ընտրություններ. ԱԺ ընտրությունների վարժա՞նք»`թեմայով քննարկմանը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը եկավ մի փոքր ուշացումով, քանի որ գալիս էր ԱԺ նիստից: Ու ոչ միայն` ուշացումով, այլեւ` վրդովված, քանի որ րոպեներ առաջ ԱԺ-ում ականատես էր եղել, թե ինչպես են ՀՀԿ-ական պատգամավորները կեղծում քվեարկությունը` մեկը մյուսի փոխարեն քվեարկելով, նույնիսկ այն պարագայում, երբ ոչ «օրհասական վիճակ» է, ոչ համապետական ընտրություններ:

Ըստ տիկին Ալավերդյանի` եթե մինչ այդ ինքը մի փոքր հույս ուներ, որ իշխանությունները կունենան քաղաքական կամք` իսկապես անկեղծիք ընտրություններ անցկացնելու, ապա հիմա համոզվեց, որ իշխանությունները ուղղակի չեն կարողանում ազատվել կեղծելու սովորույթից: Ընդ որում, ոչ միայն կեղծում են, այլեւ դա արդարացնում են, ասելով, որ չեն ուզում «բաց թողնել իշխանական լծակները, քանի որ ուրիշները չեն կարող ավելի լավ իրականացնել երկրի կառավարումը»: «Կեղծարարությունն արդարացնում են համապետական շահերով: Բացասական տեխնոլոգիաներով չի կարելի դրական արդյունքի հասնել: Դա ինձ համար վիրավորական էր»,-վրդովված ասաց «Ժառանգության» պատգամավորը: Նա ասաց, որ այդ մի փոքր կեղծարար խավի պատճառով արտասահմանյան որոշ կազմակերպություններ եզրահանգում են, թե «հայերը չեն կարող մաքուր ընտրություններ անցկացնել».«Հայերը կեղծարարներ չեն, պետք չի այն որակը, որը ներհատուկ է մի խմբի, վերագրել ամբողջ ազգին»,- հայտարարեց տիկին Ալավերդյանը,-«Մինչեւ այս վերջին պահը մտածում էի, իշխանական կուսակցության մեջ ողջամտությունը կարող է հաղթի, բայց այսօր հստակ միտված եմ ուժեղացնել քաղաքական խմբերը, վեր հանել շտեմարանում եղած ողջ գործիքները, տեսնել, թե ինչ են արել նման վիճակում հայտնված այլ երկրներում, որպեսզի մեր ազգային շահը չգցվի ոտնատակ` մի խումբ մարդկանց շահերի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829